IN WHAT LANGUAGE WOULD YOU LIKE TO SEE THIS BLOG???

in what language would you like to see this blog?

miércoles, 6 de octubre de 2010

armenio

ու ես այսօր գրեցի հայերեն, քանի որ 21>20
բարդ մաթեմատիկա, այո, բայց դե կարծում եմ հասկանալի է: Գիտեք, վախենում եմ գրել տառասխալներով, անտեր տրանսլիտը քայքայեց իմ հայոց լեզուն, չնայած որ երբեք գրելու երկրպագու չեմ եղել, բայց այ ստիպված եմ գրել մեր հաղորդման տեքստը, քանի որ այն ինչ կարդացի ինձ մզզցրեց բառիս բուն իմաստով... "ալյա կուբանո" կամ սալսան դա եսիմ ինչ պարերի "պապուրի" է... ու այդ մարդիկ համարվում են պրոֆեսիոնալ սցենարիստներ... պարզվում է ինքս ինձ լավ էլ քննադատում եմ, իմ ամենավատ գրածը միանշանակ գերազանցում է այն ամենին ինչ կարդացի, ինչևէ...  բայց լավ չի, որ մարդիկ ԳՌԴՈՆ են անում, դրա համար էլ ամեն ինչից գոմաղբի հոտ է գալիս. Հետո էլ ասում են երկիրը երկիր չի ու փախնում ստուց...
Լավ, անիմաստ բիձեքի նման չտզզամ, գնամ ֆիլմի սցենարը կարդամ ու խռմփացնեմ...
հազար ներող բազում սխալներիս համար, հետ եմ վարժվել, ամոթ ինձ, գետինը մտնեմ.... 

No hay comentarios:

Publicar un comentario